Բանտային կապելանների ժողով` Ստոկհոլմում
Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ Բանտային կապելանների միջազգային ասոցիացիայի(IPCA) 6-րդ միջազգային ժողովը` «Մոռացված մարդիկ» խորագրով: Ժողովին մասնակցում էին 320 կապելաններ աշխարհի բոլոր անկյուններից: Այն կազակապերվել էր IPCA-ի եւ Շվեդիայի կառավարության կողմից: Ժողովի ընթացքում քննարկվեցին բանտարկյալների հոգեւոր դաստիարակության, սոցիալ-տնտեսական եւ կրթական հիմնախնդիրները:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ տնօրինությամբ ժողովին Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրեցին Տ. Կարապետ ավագ քհն. Գըլըճյանը եւ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը: